Ֆեյսբուքյան օգտատեր Անի Գեւորգյանը զարմանքով նկատել է, որ «Սասունցի Դավիթը քշել ա Mersedes-Benz մակնիշի նժույգ»` ակնարկելով ձիու սմբակների տակ քանդակված Mersedes-Benz-ի լոգոն հիշեցնող նշանը։
Բնավ չկասկածելով օգտատիրոջն ու նրա հրապարակած լուսանկարներին՝ Araratnews.am-ը որոշեց իր աչքով համոզվել ու ֆիքսել տեսածը:
Իրոք, արձանի հեղինակ, տաղանդաշատ քանդակագործ Երվանդ Քոչարը այնպիսի նվիրումով ու ոգեշնչվածությամբ է ստեղծել արվեստի այս գլուխգործոցը, որ անգամ արձանի ձիու սմբակներն է կերտել բնականի նմանությամբ: Ով գիտի, քանդակագործի մտքով անցե՞լ էր, որ այդ դետալը հիշեցնում է ավտոմեքենայի հայտնի մակնիշի՝ ցամաքը, ջուրը և օդը խորհրդանշող լոգոն: