Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին` Սեւակ Միքայելյանը:
ՔՊ-ն հայտարարել էր՝ կուսակցությունը չի աջակցի Սեւակ Միքայելյանին: Ի պատասխան Սեւակ Միքայելյանն ասել էր՝ Հրազդանի ժողովուրդը կորոշի, թե ում ընտրել:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Սասուն Միքայելյանը կուսակցության դիրքորոշման մասին ասել էր՝ ՔՊ-ը ցանկանում է, որ ազատ մրցակցություն լինի: «Կա 5 թեկնածու, իմ ցանկությունն էլ է եղել, որպեսզի ազատ մրցակցություն լինի: Ինչպես իմ տղան, այնպես էլ 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն թեկնածություն դնեն»,- ասաց նա:
Ի դեպ, Սասուն Միքայելյանը որդու քարոզարշավին չի մասնակցելու: