«Սասնա ծռեր» խմբի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առաջ՝ պահանջելով ազատ արձակել կալանքի տակ գտնվող Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին:
Նշենք, որ այսօր շարունակվում է խմբի տասը անդամի գործով դատական նիստը: Այսօր շարունակվելու է վկաների հարցաքննությունը:
Վկաներից մեկը շտապօգնության բուժքույր Լուսինե Ղազարյանն էր, ով ՊՊԾ գնդի գրավման օրերին եղել է գնդի ներսում։
Այսօր նախատեսվում է հարցաքննել ևս չորս վկայի: