Երկուշաբթի՝ հուլիսի 17-ին, կլրանա «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին: Մեկ տարի առաջ խմբավորման անդամները զինված հարձակում գործեցին գնդի վրա` պատանդ վերցնելով նաեւ ոստիկանների: Գործողությունների ժամանակ զոհվեց ոստիկանության երեք աշխատակից: Մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները մինչ այսօր արժանանում են մարդկանց տարբեր գնահատականների:
«A1+»-ն իրականացնում է հարցում՝ «Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչությո՞ւն են, թե՞ ապստամբություն:
Այս պահի դրությամբ հարցմանը մասնակցել է 2300 մարդ: Նրանցից 72%-ը խմբավորման անդամներին ահաբեկիչներ է համարում է, 28 %-ը՝ ապստամբներ:
Հարցմանը կարող եք մասնակցել այստեղ: