Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները, որոնց պատկանում է «Գրուպա ՌԵՍՕ» ապահովագրական ընկերությունը, ընդգրկվել են Ռուսաստանի ամենահարուստ ընտանեկան կլանների ցուցակում:
Forbes հանդեսի վարկանիշի համաձայն` նրանք զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը` 1,4 մլրդ դոլար կարողությամբ:
«Ցուցակում ընդգրկված են միայն Ռուսաստանի այն ընտանիքները, ովքեր իրենց կապիտալի հիմնական մասը վաստակել են մասնավոր կարգով` չլինելով պետական ծառայող»,- նշվում է հանդեսի հրապարակման մեջ:
Նշենք, որ 2017-ի ապրիլին Fоrbes-ը Սարկիսով եղբայրներին ընդգրկել էր ամենահարուստ ռուսաստանցի գործարարների ցուցակում: