Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները կցանկանար հարցազրույց վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հեռուստահաղորդավարը հայտարարել է USArmenia հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Հայտնի լրագրողը նկատել է, որ ժամանակին հարցազրույց է վարել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյան հետ, որն իր վրա թողել է «համաձակ, առնական և մի փոքր՝ բռնակալ մարդու» տպավորություն: Պոզները նկատել է, որ հիմա էլ հետևում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
«Հայաստանում տեղի է ունեցել անարյուն հեղափոխություն, փողոցներ էին դուրս եկել անհավատալի թվով մարդիկ: Սա ինչ-որ առումով օրինակ էր նրա համար, ով աչքեր ու ականջներ ունի, նրա համար, ով նայում և լսում է: Սա օրինակ էր այն բանի, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ դուրս է գալիս այդքան ժողովուրդ, երբ դա անտեսելն այլևս անհնար է»,- կարծում է Պոզները:
Նրա կարծիքով՝ ժողովուրդը գնաց Փաշինյանի հետևից, քանի որ չափից ավելի դժգոհություն էր կուտակվել, իսկ քաղաքական գործիչը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր: