տուն Լուրեր Սարգսյանն ու Մեդվեդեւը քննարկել են հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցեր

Սարգսյանն ու Մեդվեդեւը քննարկել են հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցեր

125
0

medved serj

Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 15-ին Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել է հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցերը:

Տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահը եւ ՌԴ վարչապետն անդրադարձել են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ բոլոր ուղղություններով առկա փոխգործակցության ընթացքին, ամփոփել մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքներն ու քննարկել առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հայ-ռուսական երկկողմ հարաբերություններից բացի, Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել են նաեւ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցերին: Հանրապետության Նախագահը եւ ՌԴ վարչապետը մտքեր են փոխանակել այլ պետությունների հետ ԵԱՏՄ համագործակցության զարգացման հեռանկարի եւ այդ ուղղությամբ ՀՀ եւ ՌԴ կողմից իրականացվող քայլերի շուրջ:

Հայաստանի եւ Ռուսաստանի հաղորդակցության ուղիների դիվերսիֆիկացման հարցերը եւս եղել են Նախագահ Սարգսյանի եւ վարչապետ Մեդվեդեւի քննարկման առանցքային թեմաների շարքում: