Գյումրու ավագանին իր այսօրվա նիստում որոշում է կայացրել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներից: Հարցն առաջ էր քաշել ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը: Ավագանու 33 անդամներից 18-ը կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշմանը, իսկ 17-ը՝ Ռոբերտ Քոչարյանին: