ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Փարիզում Սարգսյան-Ալիև հանդիպմանը, որը կայացել է հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ:
«Ամեն անգամ, երբ նախագահները հանդիպում են, նրանք հնարավորություն են ունենում պարզաբանելու իրենց դիրքորոշումը և նվազեցնելու առանցքային հարցերի շուրջ լարվածությունը, ինչպես դա եղավ Փարիզում», — ասել է Ուորլիքը Report-ին: «Ես ոգևորված եմ, որ երկու նախագահներն էլ ցանկանում են վերջ դնել հակամարտությանը բանակցությունների միջոցով: Նրանք հստակ մեկը մյուսին հասկացրել են, որ եկել է խաղաղության ժամանակը և որ հայերի և ադրբեջանցիների միջև թշնամանքին պետք է փոխարինի համագործակցության նոր դարաշրջանը»,- ասել է համանախագահը:
Նա նշել է, որ կողմերը լուրջ կվերաբերվեն Օլանդի` համապարփակ խաղաղության համաձայնության գալու հայտարարությանը: «Իրական բանակցային գործըթնացը լուրջ ազդանշան կլինի տարածաշրջանի ժողովուրդների համար առ այն, որ կողմերը հասկանում են խաղաղության առավելությունները», — ասել է Ուորլիքը: