Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ` այսօր Փարիզում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում:
Araratnews.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ կարևորում են ցանկացած նման հանդիպում:
«Ցանկացած նման հանդիպում կարևորում ենք, քանի որ դա տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիք է, ինչպես նաև հարցի խաղաղ կարգավորման գրավականերից մեկը»,- նշեց Դավիթ Բաբայանն ու ընդգծեց` հակամարտության կարգավորման գործընթացում այդ հանդիպումներն արդեն մեծ ներդրում են:
«Վերջնական կարգավորմանը սպասելը, դեռ վաղաժամ է. նախևառաջ պետք է վերականգնվի լիարժեք ձևաչափը, և պաշտոնական Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, իսկ երկրորդ` Ադրբեջանը պետք է հրաժարվի այդ ծայրահեղական, ֆաշիստական քաղաքականությունից»,- ասաց մամլո խոսնակն ու ավելացրեց`եթե այդ երկու կետերը չկատարվեն, ապա որևէ բեկում կամ վերջնական լուծում անհնար կլինի իրականացնել: