Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անգործության է մատնված: Իգնատի Առաքելյանի վերահսկողության ներքո աշխատող ՍԱՊԾ-ի պետ Կարապետյան Իշխանի՝ այդ պաշտոնում նշանակվելուց հետո բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ շուկան անվերահսկելի է դարձել: Անորակ բրնձից մինչեւ ձիու միս՝ տավարի մսի փոխարեն: Սպառողներն այս մարդկանց անգործության պատճառով մշտապես վնասում են ոչ միայն իրենց գրպանը, այլ նաեւ առողջությունը:
ՍԱՊԾ-ի պետ Կարապետյան Իշխանին սակայն այս հանգամանքը չի մտահոգում: Կառավարության այսօրվա նիստից հետո Araratnews.am-ի լրագրողը Իշխան Կարապետյանից հետաքրքրվեց, թե, մասնավորապես, ձիու մսի հայտնվելը շուկայում արդյոք չի՞ վկայում այն մասին, որ իր ղեկավարած կառույցը անգործության է մատնված:
Կարապետյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել իրենց մամուլի հաղորդագրությունները: Դիտարկմանը, թե իրեն մեղավոր չի՞ զգում, որ շուկայում նման դեպքեր են արձանագրվում, Կարապետյանը պատասխանեց. «Դրա համար էլ վերահսկողություն ենք սահմանում»: Կարապետյանն ամեն դեպքում հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:
Փայլակ Ֆահրադյան
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: