Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետեւանքով տուժածների շրջանում կան հայեր: Այս մասին Twitter–ում գրել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում պայթյունը տեղի է ունեցել ժամը 14։40-ի սահմանում։ Զոհվել է 10, վիրավորվել առնվազն 20 մարդ։ Քաղաքապետարանից հայտնել են 50 տուժածների մասին։ Հետագայում հայտնել են նաեւ մեկ այլ կայանում՝ «Ապստամբության հրապարակում», պայթուցիկ սարքի վնասազերծման մասին։