Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հոր տարածքում: Այս մասին այսօր՝ հ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով աղբահանության խնդրին։
«Շատ շատ հետաքրքիր փաստեր կան, որոնց ծանոթանալով հասկանում ենք՝ ինչու հենց մեկ ընկերություն հաղթել»,- մանրամասնեց քաղաքապետը: