տուն Լուրեր «Սանիթեք»-ի աղբամաններն ինքնակամ տեղաշարժել չի թույլատրվում

«Սանիթեք»-ի աղբամաններն ինքնակամ տեղաշարժել չի թույլատրվում

97
0

sanitek-1

«Սանիթեք» ընկերությանն ուղղված հարցումներում և մամուլի հրապարակումներում Երևանի բնակիչները հաճախ բարձրաձայնում են աղբամանների տեղադրման վայրի անհարմարության մասին և խնդրում են «Սանիթեք» ընկերությանը տեղափոխել այս կամ այն հասցեում գտնվող աղբամանը:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ աղբամանների տեղադրման վայրը տվյալ վարչական շրջանում քարտեզագրվում է նախապես: Մասնավորապես, ամեն վարչական շրջանում «Սանիթեք» ընկերության ծառայությունների մեկնարկից առաջ տվյալ վարչական շրջանի կոմունալ ծառայության հետ համատեղ է որոշվում աղբամանների տեղադրման վայրը: Ոստի, «Սանիթեք» ընկերությունը իրավասու չէ փոխելու աղբամանների՝ նախապես հաստատված վայրը առանց վարչական շրջանների պատասխանատուների թույլտվության: Այնուհանդերձ, այս հարցով ստացված բոլոր դիմումները «Սանիթեք» ընկերությունը վերահասցեագրում է համապատասխան վարչություններին և նրանց հետ համագործակցելով՝ հնարավորության դեպքում ընդառաջ է գնում բնակիչների դիմումներին և որոշ դեպքերում աղբամանների տեղադրման վայրը փոխվում է:

Նշենք նաև, որ քաղաքացիների կողմից աղբամանների ինքնակամ տեղափոխման դեպքում լրացուցիչ խնդիրներ են առաջ գալիս ինչպես աղբահանության պատշաճ իրականացման, այնպես էլ մյուս քաղաքացիներին անհարմարություն պատճառելու առումով: Ուստի ընկերությունը հորդորում է բնակիչներին աղբամանների տեղափոխությունը համաձայնեցնել «Սանիթեք» ընկերության և տվյալ վարչական շրջանի կոմունալ ծառայության վարչության հետ:

«Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքի 11 վարչական շրջաններիցամսեկան 695.408կգ աղբ է հավաքվում:

11 վարչական շրջաններից, որտեղ տեղադրված են «Սանիթեք» ընկերությանշուրջ 8000 աղբամաններ, աղբահանությունն իրականացվում է շաբաթվա 7 օրերին՝ 24 ժամյա ռեժիմով:

«Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին աղբահանության հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարելընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարինկամ նամակ ուղարկել ընկերության պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում: