Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողվի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ վաղ է խոսել, թե հաջորդ տարի կբարձրանա՞ արդյոք էլեկտրաէներգիայի սակագինը:«Եթե այս իրավիճակը պահպանվի, որն ունենք այսօր, կարծում եմ կխուսափենք»,- ասաց նա:
Անդրադառնալով խորհրդատվական ընկերությանը, որն ուսումնասիրություններ է անում ՀԷՑ-ում, նշեց, թե նրանք առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են, իսկ երկրորդ փուլինը՝ ամենաուշը, մյուս շաբաթ կավարտվի:
Իսկ հարցին, թե հանդիպումներ եղել են ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ Նազարյանը հայտարարեց, թե ինքը երբեք Սամվել Կարապետյանի հետ չի հանդիպել: «Իրենց հայտարարություններից ես գիտեմ, որ հակաճգնաժամային ծրագիր են մշակել, որը դեռևս մանրամասնություններով չգիտեմ: Կարծում եմ, կհրապարկեն, և մենք բոլորս էլ կտեղեկացվենք», — ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե ՀԾԿՀ-ը ունի՞ տվյալներ՝ ձմռան ամիսներին միջին խավը, քանի կիլովատ էլէներգիա է սպառում, քանի որ կան դժգոհություններ, որ 250 ԿՎՏ-ից շատ է՝ Նազարյանը պատասխանեց.«Մենք ունենք ստատիստիկ վիճակագրական տվյալներ, և տարեկան միջին խավը 190-ից 200 կլիովատ է ծախսում, և 250-ից չի անցնում»: Իսկ հարրցին, թե ՀԷՑ-ի նոր տնօրեն Կարեն Հարությունյանն ինչո՞վ է տարբերվելու Բիբինից, Նազարյանն ասաց, թե նա պետք է մի որոշ ժամանակ աշխատի, որ Բիբինի հետ համեմատելու նյութ լինի .«Մի վեց ամիս չաշխատի՞, որ համեմատելու բան լինի: Նոր տնօրենը այլ պաշտոնում է աշխատել. մարդիկ կարող են մի պաշտոնում շատ լավ աշխատել, մյուսում վատ և՝ հակառակը»:
Լրագրողները ՀԾԿՀ-ի նախագահից հետաքրքրվեցին նաև ՀԷՑ-ի աուդիտից.«Մեզ շատ կհետաքրքրի այդ աուդիտի արդյունքները, և երբ որ պարզ կլինի այն՝ մենք կփորձենք վերլուծել դրա արդյունքները, և կհասկանանք, թե ինչ թերություն է հայտանբերվել և ինչ քայլեր են պետք՝ ՀԷՑ-ի արդյունավետությունը բաձրացնելու համար»,- եզրափակեց Ռոբերտ Նազարյանը: