Հունիսի 4-ին երեկոյան գործարար Սամվել Կարապետյանը, ում պատկանում է «Տաշիր» ընկերությունների խումբը, դրեց ավագ որդու՝ Սարգիսի անձնական երջանկության հիմքը։ Այս մասին տեղեկացնում է tatler.ru-ն: Միլիարդատերը ճոխ հարսանեկան արարողություն է կազմակերպել իր 23-ամյա ժառանգի և նրա 25-ամյա հարսնացուի՝ Սալոմե Կինցուրաշվիլիի համար։ Սալոմեն Buy By Me օնլայն նախագծի համասեփականատեր է:
Հարսանիքն անցկացվել է մոսկվյան Safisa ռեստորանում, որը վերածվել է դիսնեյյան «Մալեֆիսենտա» հեքիաթի կախարդական անտառի: Ամբողջ գիշեր հյուրերին զվարճացրել են հաղորդավարներ Անդրեյ Մալախովը և Տանյա Գևորգյանը, ռուսական օստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան, երգչուհի Վերա Բրեժնևան, ինչպես նաև Maroon 5 խումբը, որը նախօրեին մեկ համերգով հանդես էր եկել «Օլիմպիյսկի» համալիրում:
Արարողության մանրամասները՝ տեսանյութերում եւ լուսանկարներում։
Ծրագրի մեխը եղել է հսկայական տորթը. այն մի քանի րոպեով ստվերել է հարսնացուի զգեստը: Ի դեպ, զգեստը Elie Saab-ից է, իսկ ադամանդակուռ Savoy թագը՝ Tiffany & Co-ից , այն կրել էր Քերի Մալիգանը «Մեծն Գեթսբի»-ի նկարահանումների ժամանակ: