Այսօր Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովում նիստ է տեղի ունեցել։ Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է եղել նաև «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին հարցը:
Հրազդան ՋԷԿ-ի գնորդը գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունն է (2015 թվականից նրան է պատկանում նաեւ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը):
Ինչպես տեղեկանում ենք ՀԾԿՀ-ի կայքից՝ հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը: