ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը մտադիր է 2020 թ․ Արցախի նախագահի ընտրություններում դնել իր թեկնածությունը։ Այս մասին Բաբայանն ասաց «Ազատության» հետ հարցազրույցում։
Բաբայանի խոսքով՝ միակ արգելքն այն է, որ ինքը 10 տարի շարունակ չի բնակվել Արցախում, բայց հարցը կլուծվի ստորագրահավաքի միջոցով։
Հարցին, թե ով է կազմակերպելու ստորագրահավաքը, Արցախի հերոսը պատասխանեց՝ ժողովուրդը։
Բաբայանը նշեց, որ երբ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը ընտրվեց նախագահ, ընդամենը 7 տարի էր ապրել Արցախում, բայց այդ հանգամանքը նրան չխանգարեց։