Այսօր ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ դարձյալ բողոքի ցույց էր՝ ընդդեմ ԵՏՄ անդամակցության: Ցուցարարները ամոթ ու դավաճան էին գոռում այն պատգամավորներին, որոնք կողմ են արտահայտվել այդ պայմանագրին: Նախորդ ցույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը տհաճ բանավեճ էր ունեցել իրեն «ամոթ ու դավաճան» գոռացող ցուցարարների հետ: Այսօր Արամ Մանուկյանը ԱԺ-ի Բաղրամյան պողոտայի մուտքից մտավ ԱԺ: Ցուցարարների խոսքերով՝ նա երեւի ամաչում է եւ «տեսնելով, որ հավաքված ենք, խուսափում է մեր հետ առերեսվել»: Երբ փորձում էր ԱԺ մտնել պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ցուցարարները նորից սկսեցին բղավել՝ «ամո՛թ, դավաճաննե՛ր, Հայաստանը վաճառողնե՛ր»: Սամվել Ալեքսանյանը ժպիտը դեմքին, որեւէ նշանակություն չտալով ամոթանքներին, արդեն մտնում էր ներս: Նա անգամ չպատասխանեց ցուցարարներից մեկի՝ Դանիել Իոաննիսյանի հարցին՝ ԵՏՄ-ն ձեր բիզնեսների վրա չի՞ անդրադառնալու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: