տուն Լուրեր Samsung-ի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել դատարան

Samsung-ի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել դատարան

96
0

Samsung-Galaxy-Note-7-and-S8-Edge-Plus-to-Boast-Similar-Specs-1

ԱՄՆ-ում հարավկորեական Samsung Electronics ընկերության դեմ կոլեկտիվ հայց են ներկայացրել Galaxy Note 7 սմարթֆոնների պատճառով. հայտնել է The Wall Street Journal-ը:

Հայցը ներկայացվել է Նյու Յորքի դաշնային դատարան հոկտեմբերի 16-ին: Դիմում բողոքում նշվում է, որ սմարթֆոնների հետկանչումը ամերիկացի գնորդներին արժեցել է միլիոնավոր դոլարներ:

Ըստ հայցի՝ գնորդները, ընկերության խորհուրդներին հետևելով, դադարել են Samsung Galaxy Note 7 սմարթֆոնները օգտագործելուց և հետագայում պարզել, որ Samsung-ը փոխարինման համար համարժեք սմարթֆոններ չունի: