Samsung ընկերությունը երեկ Բարսելոնում ներկայացրել է Galaxy S6 շարքի նոր խելախոսները։
Առաջին անգամ հարավկորեական ընկերությունը ներկայացրել է շեղ դիսփլեյով խելախոսներ Mobile World Congress ցուցադրության ժամանակ։ Նոր խելախոսները պատրաստված են ավիացիոն մետաղից, Galaxy S6 Edge-ը պատված է ապակով, թարմացվել են տեսախցիկերի հնարավորությունները, ավելացվել է HDR ֆորմատով նկարելու հնարավորությունը, հեռացվել են քիչ օգտագործվող հավելվածները։
Ապրիլի 10-ից խելախոսները վաճառքի կհանվեն։ Ընկերությունը չի հայտնել սարքերի գինը։