Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը 17 մլրդ դոլար է կորցրել Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքի դադարեցման մասին պաշտոնական հայտարարությունից հետո: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նշենք, որ սմարթֆոնների վաճառքը կասեցվել էր մեկ ամիս առաջ՝ մարտկոցների բոցավառման դեպքերով պայմանավորված, սակայն նոր խմբաքանակի հետ կապված էլ գնորդները բողոքներ էին հայտնում: