Կորեական Samsung կոնցեռնը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերից դադարեցնելու է պլազմային հեռուստացույցների արտադրությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընկերությունն իր որոշումը բացատրում է նրանով, որ հեռուստացույցների այս տեսակի մոդելները ցածր պահանջարկ ունեն, և պատրաստվում է կենտրոնանալ ճկուն և գերհստակ էկրաների արտադրության վրա:
Վերջին տարիների ընթացքում պլազմային հեռուստացույցների արտադրությունից հրաժարվել են այնպիսի խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Panasonic-ը, Sony-ը, Hitachi-ն и Pioneer-ը:
Պլազմային էկրաններն առանձնանում են պատկերի բարձր որակով, բայց միաժամանակ ավելի էներգատար են ու ավելի անհարմար, քան այլ տեխնոլոգիաներով ստեղծված ժամանակակից հեժժուստացույցները: