տուն Քաղաքական Միջազգային Samsung-ը ներկայացրել է խելացի ապարանջան, որը կհետևի օգտվողի առողջությանը

Samsung-ը ներկայացրել է խելացի ապարանջան, որը կհետևի օգտվողի առողջությանը

71
0

rsz_1431697«Samsung» ընկերությունը ներկայացրել է «Simband» բժշկական «խելացի» ապարանջանը և «SAMI» (անգլ.՝ Samsung Architecture Multimodal Interactions) ամպային պլատֆորմը, որ նախատեսված է օրգանիզմի կենսագործունեության պարամետրերը չափող հաղորդչի տվյալների հավաքագրման համար:

Այս նախաձեռնութան ընթացքում հարավկորեական ընկերության գործընկերն է Սան Ֆրանցիսկոյի կալիֆորնիական համալսարանը, որի մասնագետները օգնելու են առողջապահության ոլորտում սարքին համապատասխան կիրառություն գտնել:

«Simband»-ը շահույթ հետապնդող ապրանքանիշ չէ, այն նախատիպային օրինակ է, որի տվյալների հիման վրա այլ արտադրողներ կարող են սարքի իրենց տարբերակը թողարկել: Այդ նոր սարքերը ևս տվյալներ կփոխանցեն «SAMI» տեղեկատվական ամպին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդել էին, որ «Apple»-ը մինչև 2014թ.-ի վերջ կարող է թողարկել «խելացի» ապարանջանի իր տարբերակը, որը դիտարկելով զարկերակային արյան հոսքը կարողանալու է կանխատեսել սրտի նոպան: