տուն Քաղաքական Միջազգային Samsung-ը ներկայացրել է իր հսկայական սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է իր հսկայական սմարթֆոնը

78
0

rsz_1436014Սովորաբար նման էկրանով սարքերը համարվում են պլանշետներ, սակայն կորեացիներն իրենց նոր արտադրանքը ներկայացրել են իբրև սմարթֆոն, որով հարմար կլինի նաև զանգեր կատարել:

Անսովոր սմարթֆոնը ստացել է Galaxy W անունը: Այն կունենա HD էկրան, զինված կլինի 1,2 գիգահերց հաճախականությամբ 4 միջուկանի պրոցեսորով և 1,5 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Այն աշխատելու է Android 4.3 օպերացիոն համակարգով: Սարքն ունենալու է 8 ՄՊ հիմնական և 2 ՄՊ առջևի տեսախցիներ: Ներքին հիշողությունը հավասար է լինելու 16 ԳԲ-ի, որը հիշողության քարտի միջոցով կարելի է քառապատկել:

Galaxy W-ն կկշռի 245 գրամ (2 անգամ ավելի քան iPhone 5S-ը): Հարավային Կորեայի տարածքում այն վաճառվելու է 499 400 վոնով (մոտ 490 դոլար):