Samsung Electronics-ը հայտարարել է «խելացի» ակնոցի իր տարբերակի ստեղծման մասին: Դա կլինի Samsung-ի պատասխանը Google Glass-ին։
Ըստ Samsung-ի ներկայացրած պատենտավորման՝ սմարթ ակնոցները Google Glass-ից շատ չեն տարբերվելու իրենց ֆունկցիաներով:
Խելացի ակնոցների միջև միակ տարբերությունն այն է, որ Samsung-ի կողմից ներկայացված տարբերակը ականջակալները ակնոցին միացնելու հնարավորություն կունենա՝ երաժշտություն լսելու և զանգեր ընդունելու համար: Նշենք, որ Google ակնոցները ձայնը վիբրացիայով փոխանցում են ողնուղեղի միջոցով: