Հարավկորեական Samsung ընկերությունը մշակում է եռակողմ դիսփլեյով խելախոս: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Անանուն աղբյուրը նշել է, որ Galaxy շարքի հեռախոսները հնարավորություն կունենան թեքելու դիսփլեյներն այն ուղղությամբ, ինչպես հարմար կլինի հեռախոսի տիրոջը: Samsung-ը նախատեսում է օգտագործել Youm տեխնոլոգիան, որոնք օգտագործվել են Galaxy Round խելախոսների արտադրության ժամանակ: Նախատեսվում է, որ եռակողմ դիսփլեյի կողմերը գործելու են մեկը մյուսից անկախ:
Սպասվում է, որ նոր խելախոսը վաճառքի կհանվի 2014 թվականի երկրորդ կեսին: Ընկերությունն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը: