Samsung ընկերությունը մտադիր է թողարկել ճկվող դիսփլեյով հեռախոսներ: Հարավկորեական ընկերությունն այս տարի արդեն թողարկել է OLED դիսփլեյով հեռուստացույցներ: Այս մասին հաղորդում է CNet-ը:
Նախատեսվում է, որ 2013 թվականի չորրորդ եռամսյակում հաճախորդները կարող են ձեռք բերել այդ սարքերը, ինչի մասին հայտարարել է Samsung-ի ռազմավարական մարքեթինգի բաժնի ղեկավար Դի Ջեյ Լին: Առաջին սարքերը վաճառքի կհանվեն Հարավային Կորեայում արդեն հաջորդ ամսվա ընթացքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ընկերությունում կարծում են, որ թեքություն ունեցող դիսփլեյներով սարքերն օգտակար են հաճախորդների աչքերի համար, քանի որ բոլոր կետերը գտնվում են աչքից հավասար հեռավորության վրա: