Հայաստանցի սամբիստ Աշոտ Դանիելյանը Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
90 կգ քաշային կարգի սամբիստների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Աշոտ Դանիելյանը 0-2հաշվով զիջեց լիտվացի Ռադվիլաս Մատուկասին:
Առաջին Եվրոպական խաղերը անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով և 25 մարզիկով: