Մադրիդի դատարանը հայտնի նկարիչ Սալվադոր Դալիի աճյունը արտաշիրիմելու որոշում է կայացրել՝ բավարարելով հայրության ճանաչման վերաբերյալ 60-ամյա Պիլար Աբելի հայցը, ով պնդում է թե նկարչի դուստրն է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ արտաշիրիմելու անհրաժեշտությունը կա, քանի որ նկարչին պատկանող կենսաբանական նյութեր կամ անձնական իրեր չեն պահպանվել: Ուսումնասիրությունը կկատարվի Թունաբանական Ազգային ինստիտուտում:
Պիլար Աբելն առաջին անգամ չէ, որ նման հայցով դատարան է դիմում: Նրա պնդմամբ՝ մայրն ու Դալին 1955-ին ընկերական հարաբերություններ են ունեցել, որոնք հետո վերածվել են գաղտնի սիրո: Այդ մասին Աբելին, իբր պատմել է նրա տատիկը: