տուն Լուրեր Սակագնի չսուբիդավորման դեպքում սպառողները տարեկան հավելյալ 100.000 դրամ կվճարեն

Սակագնի չսուբիդավորման դեպքում սպառողները տարեկան հավելյալ 100.000 դրամ կվճարեն

100
0

էլէներգիա

ՀՀ-ում էլէներգիայի տարեկան սպառումից ստացվում է 36 մլրդ դրամ, որից 12 մլրդը բաժին է ընկնում բնակիչ բաժանորդներին, իսկ 24 –ը՝ իրավաբնաական անձանց: Եթե կառավարությունը սուբսիդավորում է սակագինը միայն բնակիչ բաժանորդների համար, ապա սուբսիդավորման համար բյուջեից տրամադրվում է 1 մլրդ դրամ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Սուբսիդավորումը կատարվելու է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքից ստացված գումարով, որով կառավարությունը խոստացել է նաև վճարել նաիրիտցիների աշխատավարձերը, մինչդեռ նախ մենք չգիտենք, թե իրականում ինչ գնով է վաճառվել  հիդրոէլեկտրակայանը, բացի այդ էլ՝ վաճառքից ստացված գումարները դեռևս մասամբ են փոխանցվել Հայաստանի բյուջե»,-նկատեց նա:

Վերջինս շեշտեց նաև, որ չսուբսիդավորվելու դեպքում սակագինը տարեկան միջին վիճակագրականով մեկ ընտանիքի համար կազմելու է հավելյալ 100.000 դրամ, որն ըստ բանախոսի՝ անընդունելի է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ ադամ երկրներում, բացառությամբ Հայաստանի՝  էլէներգիայի սակագինը բավականին մատչելի է: