Հայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: «ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր»,- գրել է Հովհաննիսյանը: