տուն Լուրեր Սահմանային անցակետերում կվերացվի մուտքի արտոնագրի դիմումը

Սահմանային անցակետերում կվերացվի մուտքի արտոնագրի դիմումը

100
0

Karen

ՀՀ կառավարության այսօր անցկացրեց հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  հանդես եկավ հերթական հանձնարարականներով:

Նա նշեց, որ զբոսաշրջության խթանման համար սկսում են իրականացնել «Մաքուր Հայաստան» ծրագիր: Այդ նպատակով Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց հայեցակարգ մշակել:

Վարչապետը նաև հանձնարարեց վերացնել զբոսաշրջիկների համար անհարկի բարդությունները, մասնավորապես` սահմանային անցակետերում վերացնել մուտքի արտոնագրի դիմումը օտարերկրացիների համար:

Կ.Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերաբերում էր պետական գույքին:

«Պետական կառույցները թերբեռնված են և արդյունավետ չեն օգտագործվում»,- ասաց նա` գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարելով մեկամսյա ժամկետում քննարկել և օպտիմալացման առաջարկներ ներկայացնել: