ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը ԱԺ նիստի ընթացքում ասաց.
«Ուզում եմ ներկայացնել տնտեսական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը և ուզում եմ ամրագրել, որ տնտեսական քաղաքակությունը, որ հռչակվեց նոր կառավորության ձևավորոումից հետո գործողության մեջ է: Հարկային բեռի ավելացումը չի կարող բերել տնտեսական ակտիվության: Կա համապատասխան օրենսդրական փաթեթ, որն ուղղված է տնտեսության ազատականացմանը: Փաթեթը լուծում է մի շարք խնդիրներ. առաջինը` սահմանապահ կամ սահմանամերձ գյուղերում հարկային արտոնություների ռեժիմ սահմանելն է: Մենք հնարավորություն տալիս ենք, բայց ով լավ գիտի, թե որ համայնքները պետք է օգտվեն այս հնարավորությունից: Հաջորդ փոփոխությունը է կատարվում սոցիալական քաղաքականության ոլորտում` եկամտահարկի փոխհատուցման մեխանիզմի մեջ: Հաջորդը` արտոնային վճարների ազատեցման գործընթացն է»,- ասաց Վարդան Այվազյանը: