տուն Լուրեր Սահմանամերձ տարածքները սպառման սահմանափակումներ ունեն. Միրումյան

Սահմանամերձ տարածքները սպառման սահմանափակումներ ունեն. Միրումյան

124
0

miqayel.melqumyan-1

Աժ-ում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին.

«Դուք նշում եք, որ տեղում ՀԴՄ-ով աշխատող առևտրին է տրվում միայն արտոնություն, բայց ես կցանկանայի ազդեցության գնահատականը տայիք: Հաշվարկե՞լ եք, թե, օրինակ, մեկ տարի հետո ինչ տնտեսական աճ կարող ենք ունենալ այդ 47 համայքներում, թե՞ ուղղակի պահպանելու ենք եղածը»:

Պատասխանելով Մելքումյանի հարցին, Միրումյանն ասաց.

«Տեղում ՀԴՄ-ներով իրականացվող առևտրի համար առևտուրը, ըստ էության` սահմանափակ է: Այսինքն, բնականաբար, բնակչության թվաքանակի հետ կապված, մենք չենք կարող լուրջ ակնկալիքներ ունենալ, որ այնտեղ մանրածախ առևտուրը լայն թափ է ստանալու: Որովհետև, կրկնում եմ, սահմանամերձ տարածքները սպառման սահմանափակումներ ունեն»: