տուն Լուրեր Սահմանամերձ համայնքներում գործունեությունը կազատվի հարկերից. Աժ-ում ընդունվեց օրենքը

Սահմանամերձ համայնքներում գործունեությունը կազատվի հարկերից. Աժ-ում ընդունվեց օրենքը

92
0

20_8_2014_barekamavan

Այսօր Ազգային ժողովը 75 «կողմ», 3 «դեմ» և 18 «ձեռնպահ» ձայներով ընդունեց Կառավարության կողմից առաջարկված «Սահմանամերձ համայնքներում գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Նշենք, որ սա նախագծի երկրորդ և վերջնական ընթերցումն էր:

97 «կողմ» ու առանց «դեմ» ու «ձեռնպահ» ձայների երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը:

Միաձայն ընդունվեց նաև Աժ պատգամավոր Արա Բաբլոյանի և Մկրտիչ Մինասյանի կողմից առաջարկված «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը: