տուն Լուրեր Սահմանամերձ համայնքների ուսանողները դժվարանում են վճարել ուսման վարձավճարները. Գյուղապետ

Սահմանամերձ համայնքների ուսանողները դժվարանում են վճարել ուսման վարձավճարները. Գյուղապետ

142
0

այգեպար-470x265

Երեկ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը քննարկելուց հետո հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց Աժ առաջիկա առօրյայում չընդգրկել նախագծի քննարկումը:

Araratnews.am-ը հարցի շուրջ զրուցել է Տավուշի մարզի Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի հետ:

Վերջինը հույս ունի, որ օրենքի նախագիծն անպայման կքննարկվի առաջիկայում:

«Հուսով եմ` հարցի քննարկումը հետաձգվել է բազմաթիվ հաշվարկների և այլնի հետ կապված: Չեմ կարծում, որ պետության ուշադրությունից կարող է դուրս մնալ սահմանամերձ համայնքը»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով` եթե այստեղ ապրող մարդիկ մի օր որոշեն հեռանալ իրենց բնակավայրից կամ երկրից, ապա սահմանը պահող էլ չի լինի:

Անդրանիկ Այդինյանը նշեց նաև, որ գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր սովորում են Հայաստանի բուհերում, ունեն խնդիրներ` կապված վարձավճարների հետ: Լավ կլիներ, որ վարձավճարները գոնե զեղչվեին: Նրա խոսքով` այս խնդիրը կա նաև հարևան գյուղերում: