301 թվականին Հայոց պետականության ղեկին գտնվող Տրդատ Գ Մեծը Հայաստանում` առաջինը աշխարհում, քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն:
Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում երբեք չի դավաճանել իր նախնյաց կողմից պետականորեն ընդունված քրիստոնեությունը՝ շատ ազգերի և ժողովուրդների համար դառնալով քրիստոնեության տարածման և հաստատման դրոշակակիրը:
Այսօր ևս աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին, հավատարիմ մնալով հոգևոր հայրերի պատգամներին, քրիստոնեական ժողովուրդների մեծ ընտանիքում կարևոր դերակատարում ունեն Տիրոջ խոսքի կատարման և քարոզելու պատասխանատու գործում:
Դեռևս 2013 թվականից մենք ականատես եղանք մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո ձեր ժողովրդին պարտադրվող գենդերային գաղափարախոսության դեմ համաժողովրդական պայքարին:
Շուտով Հայաստանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով պետք է իրենց գնահատականը տան գործող Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխություններին:
Չմիջամտելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական այդ գործընթացին՝ մենք, այնուամենայնիվ, որպես մեր երկրներում հոգևոր և ազգային արժեհամակարգի, ընտանիքի ինստիտուտի պաշտպան կազմակերպություններ և անհատներ, գնահատելով ձեր երկրում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների հետ կապված գործընթացը, մեր մտահոգությունն ենք հայտնում առ այն, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մի շարք հոդվածներ լրջագույն սպառնալիքներ են պարունակում քրիստոնյա հայ ժողովուրդի հոգևոր և ազգային արժեհամակարգի, ընտանիքի ինստիտուտի, Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ:
Այդ սպառնալիքները մեր երկրներում, ցավոք, արդեն ստացել են իրավական կարգավիճակ, ինչն անդառնալի ծանր հետևանքներ է ունենում ցանկացած ազգի ինքնության, հոգևոր-ազգային արժեհամակարգի և ընտանիքի ինստիտուտի վրա:
Ողջունում ենք և սատարում Հայաստանում բոլոր այն անձանց քաղաքացիական կեցվածքը, ովքեր հասարակությանն իրազեկում են այդ վտանգների մասին, գործնական քայլեր են իրականացնում սահմանդրության նախագծի թաքնված սպառնալիքներ պարունակող հոդվածներից ձերբազատվելու կամ համապատասխան ձևակերպումները խմբագրելու ուղղությամբ, մասնակցում են հանրային քննարկումներին և քարոզչական աշխատանքներին:
Մեր խորին համոզմամբ, ձեր պայքարում դուք առաջնորդվում են ճշմարտությամբ, հավատով ու սիրով՝ առ Աստված և առ Հայրենիք:
Հուսով ենք, որ ձեր պայքարը կտա իր դրական արդյունքները վերոհիշյալ սպառնալիքների չեզոքացման առումով։
Կոչ ենք անում հայ ժողովրդին համազգային միաբանությամբ չեզոքացնել սահմանադրական փոփոխությունների մեջ առկա սպառնալիքները։
Միաժամանակ դիմում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ հորդորելով լինել առավել զգոն Սահմանադրության մեջ ցանկացած փոփոխության նկատմամբ, որը կարող է վտանգել հայ ժողովրդի ինքնությունը, հոգևոր և ազգային արժեհամակարգը, ընտանիքի ինստիտուտը, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերակատարումը՝ հայ ժողովրդի հոգևոր անվտանգության և քրիստոնեական արժեհամակարգի պահպանության գործում:
Հաջողություն ենք մաղթում ձեզ և հաղթանակ ձեր արդարացի պայքարում։
Վրաստանից ՝
«Իրակլի Երկրորդ» միություն – նախագահ Արչիլ Չկոիդձե
Ռուսաստանից՝
«Համառուսաստանյան ծնողական դիմադրություն» ՀԿ – նախագահ Մարիա Մամիկոնյան
Մոլդովայից՝
«Հայրենիք-Եվրասիական միություն»- նախագահ Իգոր Տուլյանցև
Բելառուսից՝
«Ընտանեկան արժեքների և կյանքի պաշտպանություն» ՀԿ – նախագահ Ալբերտ Ղազարյան