տուն Լուրեր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պաշտոնապես հրապարակվել է

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պաշտոնապես հրապարակվել է

94
0

sahmanadrutyun000Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրվելիք՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը, «Հանրաքվեի մասին» օրենքի պահանջին համապատասպան, պաշտոնապես հրապարակվել է:

Նախագիծը տեղադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, նաեւ՝ հրապարակվել Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի հոկտեմբերի 13-ի հատուկ թողարկման մեջ, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am), «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հոկտեմբերի 16-ի համարում:

«Հանրաքվեի մասին» օրենքն սահմանում է, որ համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով՝ ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ:

Նախագծին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ.