Hraparak.am-ի տեղեկություններով երկու ամսից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կհրապարակի նոր Սահմանադրության տեքստը: Հիշեցնենք, որ օրեր առաջ հանձնաժողովը հայտարարեց, որ ներկայացվելու է հայեցակարգի մեկ տարբերակ. հանձնաժողովն աշխատել է կառավարման խորհրդարանական համակարգի վրա: Մեր տեղեկություններով՝ որոշվել է նաեւ սահմանադրական հանրաքվեի ժամկետը, այն անցկացվելու է նոյեմբերին, քանի որ Մայր օրենքի փոփոխությունն անհրաժեշտություն է առաջացնելու փոփոխություններ կատարել նաեւ Ընտրական օրենսգրքում, իսկ Հայաստանի օրենսդրության համաձայն ԸՕ-ում փոփոխությունները պետք է կատարվեն հերթական ընտրություններից ոչ ուշ քան մեկ տարի առաջ: Ամենայն հավանականությամբ նոյեմբերի հանրաքվեից անմիջապես հետո իշխանություններ կտան ԸՕ-ի փոփոխությունների գործընթացի մեկնարկը: Հիշեցնենք, որ
մայիսի 5-ին լրացավ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից գրավոր առաջարկներ ներկայացնելու ժամկետը: Բացի ՀՅԴ-ից` գրավոր առաջարկներ են արել նաև ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am