Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինայի Օդեսսայի ներկայիս նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին փորձել է Վրաստանում հեղաշրջում իրականացնել, հաղորդում է RIA Novosti-ն:
«Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանում փորձել է հեղաշրջում կազմակերպել, և դրա մասին վկայող ապացույցներ կան, ուկրաինական կայքում ձայնագրություններ են հրապարակվել», — նշել է Ղարիբաշվիլին: