Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ամստերդամից դիմել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամներին և կոչ արել բանակցություններ սկսել այլ կուսակցությունների հետ հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրման վերաբերյալ. հաղորդում է vesti.ru-ն:
«Մենք պետք է վերադառնանք իշխանության արդեն 2018-ին: Ինչպե՞ս մենք դա կանենք: Մենք պետք է հաղթենք նախագահական ընտրություններում»,- տեսաուղերձում ասել է Սաակաշվիլին: