տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլին Ռուսաստանին համեմատել է կոկորդիլոսի հետ

Սաակաշվիլին Ռուսաստանին համեմատել է կոկորդիլոսի հետ

186
0

mikheil-saakashvili-saakasvili-43219584

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Die Zeit թերթին տված հարցազրույցում Ռուսաստանին համեմատել է ամենակուլ կոկորդիլոսի հետ:

«2008թ.-ին ես ասացի, որ Ուկրաինան դառնալու է Ռուսաստանի հաջորդ թիրախը, իսկ ավելի կոնկրետ՝ Ղրիմը: Երբ կոկորդիլոսին կերակրում ես, նա սկսում է ավելի ու ավելի շատ ուտել», — նշել է վրացի քաղաքական գործիչը:

Նա նաև ընդգծել է, որ արևմտյան երկրները Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է ավելի կոշտ միջոցների դիմեն:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Պետրո Պորոշենկոյի հրամանով Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական և բարեփոխումների միջազգային խորհրդակացած խորհրդի նախագահ: