տուն Լուրեր Սաակաշվիլին Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենբաշու հետ

Սաակաշվիլին Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենբաշու հետ

82
0

crop

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենստանի նախկին առաջնորդ Սափարմուրատ Նիյազովի հետ, ով կրում էր Թուրքմենբաշի տիտղոսը. հաղորդում է Vesti.ru-ն:

Այդկերպ Վրաստանի նախկին նախագահը մեկնաբանել է ուկրաինական ԶԼՄ-ներում գրաքննության հետ կապված իրավիճակը:

Սաակաշվիլին բողոքել է, որ վերջին շրջանում իրեն չեն հրավիրում եթեր:

«Նման բան տեղի է ունենում Թուրքմենստանում, որտեղ Թուրքմենբաշի կար, ով այլընտրանքային իրականություն էր ստեղծել. «Եթե մարդը հեռուստատեսությունում չկա, ուրեմն մարդը չկա»: Բայց, կներեք, մեզ մոտ Պորոշենկո՞ն է, թե՞ Թուրքմենբաշին: Մեզ մոտ հետմայդանյան Ուկրաինա՞ է, թե՞ Թուրքմենստան»,- վրդովվել է նախկին պաշտոնյան:

Նա նաև ընդգծել է, որ ուկրաինական հեռուստաալիքները «մեկ օրում կորցրել են իր հանդեպ հետաքրքրությունը»: