տուն Լուրեր Սաակաշվիլին կոչ է արել զգույշ լինել Թրամփի հետ. նրանք 20 տարվա ընկերներ...

Սաակաշվիլին կոչ է արել զգույշ լինել Թրամփի հետ. նրանք 20 տարվա ընկերներ են (տեսանյութ)

104
0

109918791

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակած Դոնալդ Թրամփն անկանխատեսելի քաղաքականություն վարող ուժեղ անհատակություն է, այնպես որ, Ուկրաինան պետք է զգույշ և կազմակերպված լինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:

«Մենք ընկերներ ենք արդեն շուրջ 20 տարի: Ես վերապահումով կանխատեսել էի նրա հաղթանակը: Թրամփն ուժեղ անհատականություն է՝ անկանխատեսելի քաղաքականությամբ: Մենք պետք է ավելի քան երբևէ զգույշ և կազմակերպված լինենք»,- ասված է գրառման մեջ:

Սաակաշվիլին նաև տեսանյութ է հրապարակել, որում ինքն ու Թրամփն են` ջերմ զրույցի բռնված Թրամփի աշխատասենյակում:

Լուսանկարը` Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջից:

14947756_1341637222533322_8760385641705790944_n

https://youtu.be/rlQUFwZZbOs