տուն Լուրեր Սաակաշվիլին հերքել է կուսակցություն հիմնելու մասին լուրերը

Սաակաշվիլին հերքել է կուսակցություն հիմնելու մասին լուրերը

92
0

Ukrianian crisis, Ukraine news, Euromaidan, Kiev. Ukraine. Docum

Օդեսայի  նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ukrinskaya Pravda-ին հայտնել է, որ մտադիր չէ կուսակցություն հիմնել:

«Ես Սաշա Բորովիկի հետ չեմ քննարկել կուսակցության ստեղծման  հարցեր: Ոչ մի կուսակցություն այժմ չի նախատեսվում ստեղծել: Դա ճիշտ չէ»,- ասել է նա:

Ավելի վաղ կուսակցության ստեղծման մտադրության մասին խոսել էր Սաակաշվիլու տեղակալ Սաշա Բորովիկը:

«Շուտով մենք կունենանք քաղաքական ծրագիր, որն, ըստ էության, նախընտրական է: Դա կլինի աջ կենտրոնամետ, ֆիսկալ-պահպանողական և սոցիալ-լիբերալ ծրագիր: Մտադիր ենք կառուցել ժողովրդավարական, եվրոպական կուսակցություն,  որտեղ առաջնորդները կընտրվեն»,- ֆեյսբուքում գրել էր նա:

Որոշ ժամանակ անց, սակայն, Բորովիկը հայտնել էր, որ իրեն սխալ են հասկացել: