Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է. քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն` հղում կատարելով նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին։
«Սաակաշվիլին հայտնել է անժամկետ հացադուլի մասին։ Նա նաև դիմադրելու է ստիպողական կերակրման բոլոր փորձերին»,- հայտնել է փաստաբանը:
Հաղորդվում է, որ Սաակաշվիլին գտնվում է քննչական մեկուսարանում։