Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, հրաժարվել է պատգամավորական մանդատից, որը ստացել էր հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում. հայտնում է Грузия Online-ը:
Ըստ վրացական ԶԼՄ-ների` նախօրեին Ռուլովսը դիմում է ներկայացրել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:
Ռուլովսը խորհրդարանում ընդգրկվել էր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության 27 ներկայացուցիչների հետ միասին: