տուն Լուրեր Սաակաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Սաակաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է

116
0

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ժամանակավորապես լքել է վրանային քաղաքը. հաղորդում է Unian.net-ը:

Պատճառը առողջական վիճակի կտրուկ վատացումն է:

Facebook-ի իր պաշտոնական էջում Սաակաշվիլին հայտնել է, որ սկզբում կորցրել է ձայնը, իսկ հետո արդեն ջերմությունն է բարձրացել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը հասկացրել է, որ մինչև կիրակի չի վերադառնա իր վրան: