տուն Լուրեր Սա տնտեսական գործունեությունը խրախուսելու մեխանիզմ է. Վախթանգ Միրումյան

Սա տնտեսական գործունեությունը խրախուսելու մեխանիզմ է. Վախթանգ Միրումյան

119
0

3541_large

Սահմանամերձ տարածաշրջանում խրախուսելով տնտեսական ակտիվությունը և ստեղծելով լրացուցիչ աշխատատեղերˋ մարդկանց համար հնարավորություններ կստեղծվեն, որպեսզի իրենք վաստակեն իրենց եկամուտները և այդ եկամտի հաշվին վճարեն իրենց գումարները:

Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանըˋ անդրադառնալով «Սահմանամերձ շրջանների համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին» Կառավարության օրինագծին:

Այն հարցին, թե ինչու՞ Կառավարությունը չի ներառել այդ փաթեթում սահմանամերձ համայնքների բնակիչներին սոցիալական արտոնություններ տրամադրելու մասին դրույթներ և միայն արտոնություններ է սահմանել գործարարների համար, Միրումյանն ասաց.

«Սա լրիվ այլ մոդել է, բայց դա չի նշանակում որ Կառավարությունը մնացած առումով որևէ փոխհատուցում չի տրամադրում, տրամադրում է հողի հարկի փոխհատուցում և սահմանամերձ համայանքներում ոռոգման ջրի գումարների փոխհատուցում: Տնտեսական ակտիվության արդյունքում կունենանք լրացուցիչ աշխատատեղեր, մարդիկ կվաստակեն իրենց եկամուտը և դրանով կհոգան իրենց կարիքները»,-ասաց Միրումյանը:

Այն հարցին, թե հնարավոր չէ՞, որ Կառավարությունը փոխհատուցեր սահմանամերձ բնակչին նաև սպառած էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարների դիմաց, Միրումյանն ընդգծեց, որ օժանդակությունը միանգամից բոլոր ոլորտներով ցուցաբերելը պետք է իրականացվի բյուջեով նախատեսված միջոցների, հնարավորությունների սահմաններում:

«Ուղղակի շատ ավելի ցանկալի կլիներ, եթե մենք հնարավարություն ունենայինք կատարել դա հենց հիմա, իսկ այդ ուղղություններով Կառավարությունում դեռևս պատրաստ չեն»,-ասաց Միրումյանը: